ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Պենտագոնը հերքում է խոցված հրթիռների մասին սիրիացի զինվորականների հաղորդումները

Պենտագոնը հերքում է խոցված հրթիռների մասին սիրիացի զինվորականների հաղորդումները
15.04.2018 | 11:16

Սիրիայի ուղղությամբ ամերիկացի զինվորականների արձակած «Տոմահավկ» տեսակի հրթիռներից և ոչ մեկը «խնդիրներ չի ունեցել»` հայտարարել է ԱՄՆ Զինուժի հրամանատարների հանձնաժողովի ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Քենեթ Մաքքենզին: ««Տոմահավկ» հրթիռները խնդիրներ չեն ունեցել»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե բոլո՞ր հրթիռներն են հասել նպատակակետին և տեխնիկական խնդիրներ չե՞ն եղել: Մաքքենզիի խոսքով՝ Սիրիայի ուղղությամբ, ընդհանուր առմամբ, 105 հրթիռ է արձակվել:

Դիտվել է՝ 1484

Մեկնաբանություններ